Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արցախցի բանաստեղծուհին իր անդրանիկ ժողովածուում անդրադարձել է քառօրյա պատերազմին

Արցախցի բանաստեղծուհին իր անդրանիկ ժողովածուում անդրադարձել է քառօրյա պատերազմին
19.04.2018 | 13:39

Արցախցի բանաստեղծուհու անդրանիկ ժողովածուի առանցքում սերն է ու պատերազմը: Լույս է տեսել Նանար Պողոսյանի «Սեր և պատերազմ» ժողովածուն, որում ընդգրկված են հայրենասիրական, սիրային, խոհական բանաստեղծություններ և ապրիլյան քառօրյա պատերազմն ու նրա հետևանքները պատկերող պոեմ: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Այն տպագրվել է Արցախի պետական համալսարանի գրականության և լրագրության ամբիոնի երաշխավորությամբ: Խմբագիրներ՝ Սոկրատ Խանյան, Սամվել Մուրադյան: Գրախոս՝ Անահիտ Աթայան:

«Նանար Պողոսյան բանաստեղծուհին իր կերպավորված զգայուն ու խոհուն քնարական հերոսով, որը, շաղկապելով տարբեր բաժինների ստեղծագործությունները, արցախյան ազատագրական հերոսամարտն ու ապրիլյան քառօրյա պատերազմը պատկերող գործերը, խտացնում է պատերազմական ժամանակների արցախցի հպարտ ու արժանապատիվ հայուհու բարոյահոգեբանական լավագույն հատկանիշները»,-գրքի նախաբանում գրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը:

«…պատերազմական ապրիլյան օրերին նորօրյա մեր հաղթանակն ապահոված մարտիկների անձնուրաց սխրանքին է նվիրած ապրիլյան պոեմը: Պոեմը սրտառուչ մի պատմություն է հայ ժողովրդի 18-19-ամյա դյուցազուն որդիների խիզախության մասին: Համոզված եմ, որ այն հետաքրքրելու է ընթերցողին՝ առանձնապես գաղափարահուզական յուրատիպ լուծման տեսակետից»,-գրքի նախաբանում գրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՀ գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանը:

Դիտվել է՝ 1774

Մեկնաբանություններ